Search
Close this search box.

Ասում են կղզի ու տուն եք գնել, ասուլիս եմ հրավիրում, այդ հարցը ոչ ոք չի տալիս․ Փաշինյան

Մամուլում մեր մասին գրվում է բաներ, մեղադրանքներ, որ այստեղ տուն առան, այստեղ կղզի առան, հաշվեհամար բացեցին, էսքան հարստություն ունեն։ Ասուլիս եմ հրավիրում, այդ մասին հարց չեն տալիս։ Այս մասին «Ընտանեկան փոդքադթի» առաջին թողարկման ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ինձ համար հետաքրքիրն այն է, որ ասուլիս եմ հրավիրում, գրեթե այդ մասին հարց չեն տալիս, չի հնչում էդ հարցը: Էսքան ժամանակ ոչ ոք այդպես էլ չի ասում՝ ճի՞շտ է, որ ինչ-որ կղզի եք առել։ Դա նրա համար է, որ հարցը չպարզաբանվի, որ ստացվի, որ մենք անարձագանք թողեցինք, որ մտածեն՝ դե որ բան լիներ ասելու՝ կասեին:

Այստեղ տակտիկական հարց էլ, կա՝ արդյոք ամեն ինչին պետք է արձագանքել: Իմ ընկալումն այն է եղել, որ ամեն անգամ պետք չի արձագանքել, բայց պետք է դրանք խմբավորել եւ անդրադառնալ: Միգուցե հենց դրա համար օգտագործենք այս ֆորմատը, մենք տանք հարցերը, մենք էլ պատասխանենք»,- նշեց Փաշինյանը։