ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ կալանավորված անչափահասների մոր՝ Լիանա Հարությունյանին և նրա 8 ամսական երեխային կալանավայրում պահելու դեպքին․ «Դեպքը մեր ուշադրության կենտորոնում է։ Իմ աշխատակազմի ներկայացուցիչները, այդ թվում՝ բժիշկը, հոգեբանը և այլ մասնագետներ այցելել են նրանց։ Անձանց հետ հաղորդակցություն են ունեցել, մի շարք հարցեր ենք լուծել, բայց քանի որ խնդիրը զգայուն է, մանրամասներ չեմ կարող փոխանցել»,- ասաց Մանասյանը։
Հարցին՝ ինքն այցելե՞լ է կնոջն ու երեխային՝ Մանասյանը պատասխանեց. «Ոչ, անձամբ դեռ չեմ այցելել, քանի որ մենք ունեինք ԵՄ անդամ պետություններից մեկից պատվիրակություն, բայց մեր բոլոր այցերի վերաբերյալ առաջիկայում տեղեկություն կստանաք»։