Վեհարանը Վեհից «քրիստոնեաբար» ազատելու կոչը` արշավ է դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, գրել է Տեր Մաղաքիա Օհանյանը։
«Աստված մի՛ արասցե, եթե ժողովուրդը կուլ տա Հայոց Հայրապետին վեհարանից հեռացնելու խայծը։ Այս արկածախնդրությունը հանգեցնելու է ազգային ողբերգության։ Սթափվե՛ք և խելքի՛ եկեք, հետո ուշ է լինելու։
Իսկ վարչապետի այսօրվա գրառումը, թե կուսակրոն քահանաներն ամուսնանում են եկեղեցու հետ` մոլորություն է։ Նման բան չկա եկեղեցու վարդապետության և կանոնների մեջ։
«Վա՜յ, այն մարդուն, ում միջոցով կգա գայթակղությունը»։ (Մատթեոս 18:7)
Ի միջի այլոց, Կաթողիկոսը և բոլոր ձեռնադրված հոգևորականները Սուրբ Հոգուց են օծված։ Հետևաբար, հայհոյել և ավազանի անունով կոչել Վեհափառ Հայրապետին հայհոյանք է Սուրբ Հոգու դեմ։ Տեր Հիսուս շատ խիստ զգուշացնում է, որ բոլոր մեղքերը կներվեն, բայցի Սուրբ Հոգու դեմ հայհոյանքից։
Նա, ով Աստծուց չի վախենում և մարդկանցից չի ամաչում, կորցնում է խիղճն ու ամոթը և ձեռք է բերում դիվային հատկություն։
Աստված պահապան Հայոց Հայրապետին և մեր ողջ հոգևոր դասին»։