«Աստղիկ» բժշկական կենտրոնում նորածնի է մաhացել

Նախօրեին «Աստղիկ» բժշկական կենտրոնում նորածնի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հատկանիշներով: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից:

Նշենք, որ երեկ գիշեր ժամը 03:00-ի սահմաներում Աստղիկ բժշկական կենտրոնի ծննդատուն են տեղափոխել 27-ամյա հղի կնոջ, որի մոտ առաջացել են ծննդաբերական ցավեր։ Մի քանի ժամ հետո բժիշկները մոտեցել են ծննդկանի հարազատներին եւ ասել են, որ նորածինը մահացել է։

Մահացած նորածնի հարազատները կատարվածում մեղադրում են բժիշկներին եւ դեպքի մասին ահազանգել են իրավապահներին։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մալաթիայի քննչական բաժին։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։