Աստծո ու եկեղեցու դեմ մարտնչողների դաժան վախճանը թող դառնա նախազգուշացում սերունդներին, որ այլևս ոչ ոք չհանդգնի խավարի գործերով կործանել այն, ինչ Աստված ինքն է օրհնել. Արշակ Սրբազան

Ամպամած ու մռայլ է այսօր հայի կյանքը՝ լի մտահոգություններով ու մարտահրավերներով, ծանր մարտահրավերներով, Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի օրը Սուրբ և Անմահ Պատարագի ժամանակ հայտարարեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

«Աղոթքը նվազել է մեր կյանքում, մենք խոսքից առավել պետք ունենք լռության»,- նշեց Արշակ Սրբազանը։

Սրբազան Հոր խոսքով՝ խոսելուց ու գործելուց առաջ պետք է աղոթել։

«Թող Տիրոջ արդար ձեռքը ծանրանա բոլոր նրանց վրա, ովքեր մարտնչում են Աստծո, մարտնչում են Սուրբ Եկեղեցու դեմ, ովքեր հարվածում են հայոց պետության հիմքերին ու փորձում ոչնչացնել հայոց ինքնությունը։

Թող նրանց դաժան վախճանը դառնա նախազգուշացում սերունդներին, որպեսզի այլևս ոչ ոք չհանդգնի խավարի գործերով կործանել այն, ինչ Աստված ինքն է օրհնել»,- ասաց Արշակ Սրբազանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։