Աստծո կամոք թե’ Ձեր զավակը, և թե’ մենք բոլորս կվերադառնանք Արցախ` մեր հարազատ և անկրկնելի Տուն-Հայրենիքը. Բագրատ Սրբազանի նամակը` Արմինե Մոսիյանին

Բագրատ Սրբազանի նամակը` Արմինե Մոսիյանին։

«Շատ սիրելի’ Արմինե,

Ամբողջ սրտով և սիրով իմ զորակցությունը, օրհնությունը, գնահատանքը և շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ, որ արցախյան ուղղամտությանն ու համարձակությանը հատուկ, այսօր ուղղակիորեն վերստին մերկացրել եք չարիքին և իր էությունը:

Աստծո կամոք թե’ Ձեր զավակը, և թե’ մենք բոլորս կվերադառնանք Արցախ` մեր հարազատ և անկրկնելի Տուն-Հայրենիքը:

Ձեր այսօրվա պահվածքը և կեցվածքը թող դառնա Հայաստան աշխարհիս ազատագրության սկզբի ազդարարումներից մեկը:

Բյուր օրհնություն Ձեզ, իմ հրաշալի Արցախահամ, Արցախաբույր, Արցախացած քույր:

Չե’մ մոռանալու հանուն Քեզ, Հայաստան,
Չե’մ ներելու հանուն Քեզ, Արցախ…

Հաղթանակն այլընտրանք չունի…

Սիրով և աղոթքով`
Հայրենիքի կալանավոր
Բագրատ արք. Գալստանյան
22.03.2026»

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։