Աստանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ղազախստանի նախագահի հանդիպումը

Աստանայում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հանդիպումը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցն Աստանայից, Ղազախստանի նախագահի նստավայրում ` «Ակորդա» պալատում, ՀՀ վարչապետին դիմավորել է Ղազախստանի նախագահ Կասիմ֊Ժոմարտ Տոկաևը։

Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո մեկնարկել է Հայաստանի վարչապետի և Ղազախստանի նախագահի առանձնազրույցը, որից հետո նախատեսված է պատվիրակությունների ընդլայնված կազմերով հանդիպումը։

Հայաստանի պատվիրակության կազմում հանդիպմանը նախատեսված է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանի և այլ պաշտոնյաների մասնակցությունը։

Ղազախական կողմից հանդիպմանը նախատեսված է երկրի արտաքին գործերի նախարար Երմեկ Կոշերբաևի, փոխվարչապետ, ազգային տնտեսության նախարար Սերիկ Ժումանգարինի, փոխվարչապետ, արհեստական բանականության և թվային զարգացման նախարար Ժասլան Մադիևի, Ատոմային էներգիայի գործակալության նախագահ Ալմասադամ Սատկալիևի, տրանսպորտի նախարար Նուրլան Սաուրանբաևի և այլ պաշտոնյաների մասնակցություն։

Օրակարգում երկու երկրների միջև տնտեսական, քաղաքական և այլ ոլորտներում համագործակցության խորացմանն առնչվող հարցեր են, ինչպես նաև տարածաշրջանային հարցերում փոխգործակցության զարգացումը:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։