Աշխարհում կան ընդամենը չորս բանտարկված միլիարդատեր, որից երկուսը հայ են. Նարեկ Կարապետյան

Մի բան ասեմ՝ բոլորը համակարծիք կլինեն, որ Միքայել Սրբազանը կարող էր չխոսել և եկեղեցական հիերարխիայում պահպանել իր դերը՝ առանց այսպիսի զրկանքների, քանի որ այս զրկանքները իրեն ոչ մի աշխարհիկ օգուտ չեն տալիս։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

«Խոսակցական հայերենով ասած՝ էս մարդը ոչ մի օգուտ չուներ իր բողոքից՝ մենակ նեղ օր։ Բայց ինքը արտահայտվում էր, որովհետև չէր կարող լռել:
Մենք հաճախ մտածում ենք, թե մեր էլիտան միայն հարստության ու հարմարավետության մասին է։ Բայց այսօր տեսնում ենք, որ մեր առաջնորդները պատրաստ են զրկանքների՝ հանուն մեզ, հանուն ճշմարտության և հայրենիքի։
Աշխարհում կան ընդամենը չորս բանտարկված միլիարդատեր, որից երկուսը հայ են։ Երկուսն էլ՝ ազգային հոդվածներով։ Սա ապացույց է, որ հայ ժողովուրդը դեռ ապրում է, դեռ արժանի է ապրելու, որովհետև իր ամենահարուստ, ամենահզոր զավակները պատրաստ են զրկանքների՝ հանուն իր ժողովրդի, հանուն իր հողի, հանուն իր Աստծո։
Թող այս օրերին ոչ թե հիասթափություն ունենանք, այլ հպարտություն՝ որ դեռ կան այսպիսի մարդիկ»,– գրել է նա։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։