Աշխարհում երևի ավելի ծիծաղելի բան չկա, քան մեր մոլի «արևմտամետներն» ու «ռուսամետներն» են. Սամվել Ֆարմանյան

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրել է.

«Մադուրոյի ձերբակալության առիթով մի զավեշտալի դեպք հիշեցի. մեր ժողովրդին հայտնի ընկերներիցս մեկի հետ է տեղի ունեցել տարիներ առաջ:

Եղբայրը, որ իրենից էլ ավելի հայտնի անձնավորություն է ու բնակվում է արտերկրում, մի անգամ որոշում է ամանորը դիմավորել Հայաստանում:

Դե, եթե Հայաստանում, ուրեմն հայավարի՝ սկսում են այցելել հին ու կորած բոլոր բարեկամներին: Երևանը սրբում են, հերթը հասնում է մարզերին:

Որոշում են այցելել նաև Հայաստանի ամենահեռու գյուղերից մեկում ապրող էլ ավելի հեռու իրենց բարեկամին, ում վերջին անգամ երեխա ժամանակ էին տեսել: Դե մտածում են՝ համ անակնկալի կգան կուրախանան համ էլ թող իմանան, որ երևաններում քթները վեր չեն ցցել ու ազգուտակը մոռացել:

Թարսի պես էլ ցեխի ու շլոփայի մեջ կորած էդ գյուղը տոնական օրերին համ էլ հոսանքազրկված է լինում: Մի կերպ, հիշելով ու սխալվելով, հարց ու փորձ անելով, հետ ու առաջ անելով, գնում գտնում են գյուղից ահագին կտրված ու ձների մեջ կորած բարեկամի հին ու կիսաքանդ տունը: Շլոփայի մեջ կորած մեքենայից իջնում են, արագ նմանվում մեքենային ու մոմերի լույսի ուղղությամբ քայլում դեպի տունը:

Բացում են դուռը՝ դռան փոխարեն բացվում է սյուրռեալիստական մի տեսարան:

Կիսադատարկ սեղանի շուրջ, մոմերի լույսի տակ գյուղի մի քանի ընկերներով նստած, ամանոր են նշում: Բոլորը, բաժակները ձեռքերին նստած, լուռ լսում են կանգնած կենաց ասող իրենց բարեկամին՝ խորհրդային տարիներից մնացած «տրոյկա» կոստյումով, դեղին վերնաշապիկով ու լայն կարմիր փողկապով, գլխին էլ երևի հորից ժառանգություն մնացած մի լայնաբերան ցիլինդր.

«… սա էությու՜ն է… սա պատմությու՜ն է»,- կենացի էդ հատվածում քար լռության մեջ ընկերներին բացատրելիս է լինում իրենց բարեկամը, երբ ընկերս ու եղբայրը մտնում են ներս:

Ինչու՞ հիշեցի երևի արդեն մեկ ու կես տասնամյակ առաջ տեղի ունեցած այս պատմությունը: Կարդում էի Վենեսուելայի նախագահ Մադուրոյի ձերբակալության մասին մեր մոլի «արևմտամետների» ու «ռուսամետների» գրառումները: Սեփական կոորդինատային համակարգն ու իրականությունն ամբողջությամբ մերժած փորձանքներ:

Ընդհանրապես, աշխարհում երևի ավելի ծիծաղելի բան չկա, քան մեր մոլի «արևմտամետներն» ու «ռուսամետներն» են»:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։