Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի գավաթի խաղարկության կրկնակի հաղթող Արթուր Դավթյանը դուրս եկավ Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլի եզրափակիչ:
Հենացատկի վարժության որակավորման փուլում Դավթյանը վաստակեց 13.899 միավոր:
Դոհայում եզրափակիչ են դուրս եկել նաեւ Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, Փարիզի Օլիմպիական խաղերի մասնակից Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, երիտասարդ մարմնամարզիկներ Համլետ Մանուկյանը եւ Մամիկոն Խաչատրյանը:
Օղակների վարժության որակավորման փուլում Վահագն Դավթյանը վաստակել է 14.000 միավոր, Արթուր Ավետիսյանը՝ 14.300 միավոր:
Նժույգ թափեր վարժության որակավորման փուլում Համլետ Մանուկյանն վաստակեցլ է ամենաբարձր 14.666 միավորը, Մամիկոն Խաչատրյանը՝ 14.400 միավոր:
Հիշեցնենք, որ Խորվաթիայում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլում Համլետ Մանուկյանը նժույգ թափեր վարժությունում դարձել էր ոսկե մեդալակիր, Արթուր Ավետիսյանը օղակների վարժությունում՝ բրոնզե մեդալակիր, Արթուր Դավթյանը՝ հենացատկի վարժությունում՝ բրոնզե մեդալակիր: