Աշխարհի գավաթ․ Արթուր Դավթյանը Թուրքիայում նվաճեց հաղթողի կոչումը

Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը հենացատկում նվաճեց հաղթողի կոչումը։ Որակավորման փուլում նա նույնպես գրավել էր առաջին տեղը։

Օղակների վարժության եզրափակիչում Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը գրավել է 7-րդ տեղը։

Փետրվարին Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի մրցաշարում Արթուր Դավթյանը նույնպես դարձել էր ոսկե մեդալակիր հենացատկում։ Վահագն Դավթյանը ոսկե մեդալ էր նվաճել օղակների վարժությունում։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։