Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Աշխարհաքաղաքական պղտոր ալիքը սպառնում է նաև մեզ՝ քաոսի պատրանք ստեղծելով մեր Հայրենի երկրում։
Սիրելի բարեպաշտ և հավատավոր ազգակիցներ, լինենք արթուն և զգոն, լինենք հավատարիմ մեր սուրբ ուխտին՝ միշտ դեպի Լույսը, լինենք հավատարիմ մեր ազնիվ բարեկամությանը՝ չտրվելով նենգ և կործանարար սադրանքներին։
Այսօր, այս օրհասական պահերին ամեն բանից առավել է մեր ազգային ինքնագիտակցությունն ու միասնությունը։ ԲՈԼՈՐԻՍ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ։
Մեր ազգային բնիկ իմաստությամբ մնանք անսասան և թույլ չտանք, որ օտար հայադավ ուժերը մեզ դարձնեն խաղալիք, մեր կյանքը խաթարեն, մեր ճանապարհը խոտորեն։
Անխտիր բոլորիս ուսերին է ծանրացած մեր ազգային-պետական լինելության և հարատևության խաչը։
Թող Աստված պահի ու պահպանի մեր Հայրենի երկիրը, մեր հարազատ պետությունն ու պետականությունը, մեր աստվածասեր եւ իմաստուն ազգին ի Հայաստան և ի Սփյուռս։
Աստված մեզ օգնական»։





