Արզականում վիճաբանությունն ավարտվել է 25-ամյա երիտասարդների դшնшկшհարությամբ

Այսօր՝ օգոստոսի 22-ին, վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:50-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2 քաղաքացի դանակահարված տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիրավորներն են Կոտայքի մարզի բնակիչներ 25-ամյա Արամայիս Ն.-ն, ով հիվանդանոց է ընդունվել «որովայնի կտրած ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ, և 25-ամյա Մերուժան Ե-ն, ով հիվանդանոց է տեղափոխվել «պարանոցի կտրած-ծակած վերք, կրծքավանդակի կտրած ծակած վերք՝ ձախից» ախտորոշմամբ: Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները գտնվում են վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու: Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Կոտայքի մարզի քրեական ու համայնքային ոստիկանները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 00:30-ի սահմաններում՝ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ՝ Արզական գյուղի Բարեկամության փողոցի սկզբնամասում գտնվող զրուցարանում, և նշված անձանց դանակով հարվածելու մեջ որպես կասկածյալ որոնվում է Կոտայքի մարզի բնակիչ 26-ամյա Հայկազ Մ.-ն: Ձեռնարկում են միջոցառումներ՝ հանցործությունը կատարած կասկածյալին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։