ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2025 թվականի սեպտեմբերի 9-ի որոշմամբ՝ Արտյոմ Սուջյանը նշանակվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար:
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի կենսագրությունը.
Աշխատանքային գործունեություն
2024-2025թթ․ — ՀՀ փոխվարչապետի օգնական
2022-2024թթ․ — Արդարադատության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող խորհրդական, այնուհետև՝ Արդարադատության նախարարի խորհրդական
2021-2022թթ․ — «ԷյԷՄ իրավաբանական ընկերություն» ՍՊԸ իրավախորհրդատու-փաստաբան
2020-2021թթ․ — ՀՀ վարչապետի աշխատակազմի պետաիրավական վարչության փորձագետ, այնուհետև՝ ավագ իրավաբան
Կրթություն
2020-2022թթ․ — ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրա՝ «Բիզնես իրավունք և միջազգային արբիտրաժ» մասնագիտացմամբ
2014-2020թթ․ — ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ (բակալավրիատ)
Այլ տեղեկություններ
2023 թվականից հանդիսանում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամ,
2021 թվականից հանդիսանում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ,
2016-2018թթ. անցել է պարտադիր զինվորական ծառայություն: