Արտուշ Գաբրիելյանը կշարունակի մնալ տնային կալանքի տակ

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը գրում է․ «ՀՀ վերաքննիչ հակակոռուպցին դատարանի ԴԱՏԱՎՈՐ Կարեն Ամիրյանը մերժեց դատախազի բողոքը և անփոփոխ թողեց դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը»։
Հիշեցնենք՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանքից ազատ էր արձակվել, նրա նկատմամբ կիրառվել էր տնային կալանք։ Ավելի վաղ, Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ կաշառք տալու, ստանալու և ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Ըստ հրապարակված տեղեկությունների՝ քննության առարկա է դարձել այն հանգամանքը, որ դատավորը իր վարույթում գտնվող գործերից մեկով ենթադրյալ կաշառք է ստացել՝ գործի քննությունն անհարկի ձգձգելու և այդպիսով այն վաղեմության ժամկետով փակելու նպատակով, ինչը ենթադրաբար պետք է հանգեցներ մեղադրյալի՝ պատժից ազատման։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։