Hraparak.am-ը գրում է․ Քիչ առաջ տեղեկացանք, որ «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի զարգացման գծով տնօրենի տեղակալ Արթուր Խալաթյանը ազատվել է աշխատանքից։ Այս մասին հայտնում է քաղաքապետարանի աղբյուրը։ Երեկ նրա վերջին աշխատանքային օրն էր։
Ծառերի սպանդի համար պատասխանատու այս ՀՈԱԿ-ի աշխատանքից երեւանցիները հատկապես դժգոհ են։ Արթուր Խալաթյանը ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի աջ ձեռքն էր։ Թե ինչ կատու է անցել նրանց միջեւ, հասկանալի չէ։ Առայժմ պաշտոնապես ճշտել լուրը չի հաջողվում։