Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտակ Կարապետյանի գլխավորությամբ, բավարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Սրբազան» պայքար» շարժման անդամ Արթուր Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը։ Նա կալանավորվեց 2 ամսով։
Հիշեցնենք՝ Արթուր Սարգսյանն իրեն վերագրվող մեղադրանքը չի ընդունում, այն է՝ ահաբեկչության և իշխանությունը զավթելու նախապատրաստություն, հարվածային խմբերում ցուցարարներ հավաքագրում։