Արթուր Նահապետյանը նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Արթուր Նահապետյանը նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, որոշումը կայացվեց կառավարության այսօրվա նիստում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ քննարկումների արդյունքում որոշում է կայացրել Նահապետյանի թեկնածությունը ներկայացնել կառավարության հաստատմանը։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել մրցույթի մյուս մասնակիցներին»,- նշեց նա։

Արթուր Նահապետյանն էլ վստահեցրեց, թե գործադրելու է առավելագույն ջանք՝ կոմիտեի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու համար։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։