Search
Close this search box.

Արթուր Հովհաննիսյանը չի բացառել, որ Հովիկ Աղազարյանը կարող է հեռացվել խմբակցությունից

Հովիկ Աղազարյանի վերաբերյալ որոշման մասին առաջիկայում կտեղեկանաք: Այս մասին այսօր ԱԺ-ում Armlur.am-ին ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

«Ամեն ինչ հնարավոր է, քաղաքականությամբ ենք զբաղվում, քաղաքական համախոհությունը, քաղաքական հավատարմությունը, արժեքները և սկզբունքները մեզ համար առաջնայինն են»,- ասել է Հովհաննիսյանը:

Լրագրողի այն հարցին, որ չե՞ք բացառում Հովիկ Աղազարյանին հեռացնել խմբակցությունից, Հովհաննիսյանը պատասխանեց, որ ոչ:

Հիշեցնենք, որ երեկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարել է, որ մանդատը վայր չի դնի: