«Արթուն ենք» շարժումն արձագանքել է «Հայաստան» դաշինքի՝ իմպիչմենտի գործընթացին միանալու հայտարարությանը

«Արթուն ենք» շարժման հանրային կապերի պատասխանատու Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Հայաստան» դաշինքի՝ իմպիչմենտի գործընթացին միանալու հայտարարությանը։

««Կրելու ենք» կարգախոսով ընտրողների քվեն ստացած, բայց այդպես էլ երբեք ոչ մի անգամ չկրած «Հայաստան» դաշինքը տարածել է հայտարարություն, ըստ որի՝

1. Նիկոլին հեռացնելու միակ տարբերակին՝ իմպիչմենտին չորս տարվա ընթացքում այդպես էլ պատրաստ չի: 4 տարվա ընթացքում դաշինքն այդպես էլ չունեցավ Նիկոլին փոխարինող թեկնածու:

2. Ընդդիմադիր պատգամավորներն իրենց ստորագրությունները փորձում են «թանկով» ծախել՝ առաջ քաշելով ինչ-որ պայմաններ:

3. «Նախ՝ փողոց գեներացրեք, հետո մեզ կտրեք մեր կարևոր գործերից» թեզը ծիծաղելի է, որովհետև իմպիչմենտի խոստումով առնվազն 3 անգամ ծանրակշիռ փողոց է գեներացվել ու տապալվել, բայց իմպիչմենտ այդպես էլ չի նախաձեռնվել:

Այս հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան ծաղր ընտրողին, ծաղր ընդդիմությանը մինչ այժմ հավատացած ցուցարարին, ծաղր ցույցերի ժամանակ ծեծվող միամիտ մարդկանց, ծաղր ձերբակալվողներին:

Այսպես է ծաղրում ԱԺ պատգամավորների մի ամբողջ խմբակցություն՝ իրենց հավատացողներին ու իրենց հետ հույսեր կապողներին:

Սա կանխատեսելի էր, հետևաբար, սրա հակաքայլերը ևս մտածած էին մեր կողմից»,-գրել է նա։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։