Այսօր՝ հունիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 74 կմ հատվածում Շիրակի մարզի բնակիչ 34-ամյա Արթուր Ոսկանյանը իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ով անչափահաս է, տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն, երեխայի կյանքին վտանգ չի սպառնում։
Վարորդը Արթիկի քաղաքապետ Անանիկ Ոսկանյանի որդին է։