ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գողական ենթամշակույթի դեմ պայքարը այս իշխանության կարոննի նոմերներից էր։ Գողականիզմի դեմ ահեղ ճակատամարտեր մղելուց ու անգամ օրենքի նախագիծ ընդունելուց հետո, ռեժիմը հասկացավ, որ գողական ենթամշակույթն էնքան էլ վատ բան չի և որ կարելի է անգամ զակոննի գողին սարքել ընտրական տասովչիկ ու զոնտիկ բռնող։ Զորական գյուղում պատանուն դաժան ծեծի ենթարկածներից մեկը «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Ռուբեն Գասպարյանի տղան է։
Դա ու դրա նման մի քանի վիժվածքներ չէին դադարում իրենց հասակակցին հարվածել անգամ այն ժամանակ, երբ երեխան ցավից գալարվելով բղավում էր։ Իսկ մեկ այլ վիժվածք էդ ամենը շարունակում էր նկարել։
Պարզվեց, այս զարհուրելի դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերին ու էդ վիժվածքները ազատության մեջ են։ Ավելին, «Արթիկ» քրեակատարողականի պետի տեղակալը (նկարում) շարունակում է պաշտոնավարել ու արդարադատության նախարարը դա ևս չի տեսնում՝ կուրսի չի։
Ես ամեն օր գոռալու եմ անմարդային այս դեպքի մասին՝ ամեն օր։ Այդ երեխայի տեղում կարող էր լինել և ամեն օր կարող է լինել մեզանից յուրաքանչյուրի երեխան։ Ու եթե այս դեպքը ևս մնա ընդամենը օրվա հերթական լրահոս ու անցնի՝ մենք շարունակելու ենք հրեշներ մեծացնել։
Ու մեկ էլ մի հարց ունեմ էն լակոտների մայրերին, որոնց որդիները քացիներով ծեծում էին անպաշտպան երեխային՝ էդ վիժվածք լակոտներին ո՞նց եք մեծացրել, թե՞ ձեր ընտանիքներում քացին նորմ է ու ձեզ էլ են ամեն օր գցել քացիների տակ։
Տեղի ունեցածը սարսափելի էր։ Մի՛ լռեք»:




