Search
Close this search box.

Արտառոց դեպք՝ Երևանում․ տղամարդը 21-ամյա աղջկան զգnւշացրել է

Please enter a valid URL

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 14-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 00։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 21-ամյա Ս․ Հ․-ն և հայտնել, որ հոկտեմբերի 13-ին իր ծանոթ Գագիկ Ա․-ն տելեգրամ հավելվածի միջոցով  հաղորդագրություն է ուղարկել, որ իրեն պարտք եղած 100 հազար դրամը ժամանակին չվերադարձնելու դեպքում պետք է իր հետ սեռական հարաբերություն ունենա:

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են միջոցառումներ՝ Գագիկ Ա․-ին հայտնաբերելու ուղղությամբ: