Search
Close this search box.

«Արտաքին ճնշման ներքո որոշումներ են ընդունվում՝ ազգային արժեքները հետին պլան գցելով»․ Սեյրան Օհանյան

«Անվտանգության միջավայրը փխրուն է, ներքին և արտաքին սպառնալիքները անընդհատ ուժգնանում են։ Շատ դեպքերում ներքին և արտաքին սպառնալիքները համադրված են գործում»,- ԱԺ-ում Հռչակագրի նկատմամբ ՍԴ որոշման վերաբերյալ ընդդիմության կողմից նախաձեռնած լսումների ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ «Արտաքին ճնշման ներքո որոշումներ են ընդունվում՝ ազգային արժեքների նսեմացմամբ, հետին պլան գցելով։ Գտնում եմ, որ ՀՀ Անկախության հռչակագրի բացառիկ դերը հայոց պետականության կայացման գործում, հայ ժողովրդի համակարգային նպատակների ամրագրման, ինքնիշխանության հաստատման գործում բավականին մեծ է։ Բայց վերջին շրջանում մեծ են զարգացումներն ու խոսակցությունները Անկախության հռչակագրի, նաև սահմանադրության հետ կապված հակասություններ գտնելու մեջ»,-նշեց Օհանյանը։