Արտակարգ վայրէջք՝ ՌԴ-ում. ինքնաթիռում եղել է 156 ուղևոր

Կրասնոյարսկից թռչող մարդատար ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Նորիլսկում։

Առավոտյան ինքնաթիռում ահազանգ է հնչել խցիկի ճնշման պահպանման համակարգի խափանումների մասին, գրել են ԶԼՄ-ները։

Ազդանշանը միացել է թռիչքի ժամանակ։ Ինքնաթիռում այդ պահին եղել է 156 ուղեւոր, այդ թվում՝ 8 երեխա։

Ինքնաթիռը պատկանում է «ՆորդՍթար» ավիաընկերությանը։

Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։ Կատարվում է օդանավի տեխնիկական զննում։