Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում. ծայրահեղ ծանր ախտորոշմամբ «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել անչափահաս տղա

Այսօր՝ փետրվարի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, Վանաձորի Տարոն 4 թաղամասից շտապօգնության ավտոմեքենայով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա, հաղորդում է Shamshyan.com-ը:

Տեղում բժիշկները ոստիկաններին հատնել են, որ տեղափոխված երեխան ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում և հնարավոր է նրան ռեանոմոբիլով տեղափոխեն Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը:

Կայքի տեղեկություններով՝ Լոռու մարզային քրեական վարչության ծառայողները պարզել են, որ երեխան, ով բարձրությունից է ընկել, 17-ամյա Լ Ա-ն է:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տղան իրենց տան պատշգամբից է ընկել: