Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ գյուղերից մեկում 18-ամյա 3 երիտասարդ ծեծի են ենթարկել իրենց տարիքակից տղային և նրա 46-ամյա հայրիկին

Փետրվարի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Չարենցավանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «գլխի փափուկ հյուսվածքների սալջարդ, փակ գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ «Հրազդան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է բակում գլուխը հարվածելու հետևանքով։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ օպերատիվորեն հիվանդանոց մեկնած ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Անի Դանիելյանի գլխավորությամբ, պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Կոտայքի մարզի բնակիչ 46-ամյա Ստեփան Մ․-ն է, ով այնտեղից տեղափոխվել է Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Կայքի տեղեկություններով՝ ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառուների շնորհիվ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ փետրվարի 2-ին՝ ժամը 23։00-ի սահմաններում, Ստեփան Մ․-ն համագյուղացիների, 18-ամյա Արման Հ․-ի, 18-ամյա Մայիս Ա․-ի և 18-ամյա Շահեն Հ․-ի հետ Արզական գյուղում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ծեծի են ենթարկել Ստեփան Մ․-ին և որդուն՝ 18-ամյա Ռոբերտ Մ․-ին, որի հետևանքով Ստեփան Մ․-ին պատճառվել է նշված մարմնական վնասվածքները, իսկ որդուն պատճառվել է ֆիզիկական ցավ:Դեպքի փաստով ոստիկանության Չարենցավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։