Այսօր՝ մայիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13:00-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 49 երթուղին սպասարկող «Zhong Tong» ավտոբուսի վարորդը ավտոբուսը Կորեայի ձորում շրջանցիկ թունելի փողոցում՝ դիսպետչերական կետում, կայանել է ու իջել:
Ըստ վարորդի հայտարարության՝ «Ավտոբուսը ինքնաբերաբար առաջ է ընթացել, բախվել բնակչի տան բետոնե պարսպին, ապա կոտրել մի քանի գազախողովակների հենասյուներ, ինչպես նաև գազատար խողովակը, ինչից սկսվել է գազի արտահոսք և դարձյալ մոտ 200 մետր առաջ ընթանալով ավտոբուսը բախվել է բնակչին պատկանող սեփական տան ալյումինե պարսպին և հայտնվել զրուցարանի մոտ»։