Երեկ՝ հունվարի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 20:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի բազմաբնակարանային շենքերից մեկի բնակարանում տղամարդը սպառնում է ինքնասպան լինել՝ կտրելով ձեռքի դաստակները:
Շտապօգնության բժիշկները տեղում մշակել են վերքերը, փրկարար հոգեբանը հոգեբանական աջակցություն է ցուցաբերել տան 2 կին անդամներին:
Ինքնասպանության փորձ կատարած տղամարդը Երևանի բնակիչ 65-ամյա Գ. Գ.-ն է: