Արտակարգ դեպք՝ Երևանում․ վիճաբանությունը, որը հետո շարունակվել է այլ հասցեում, ավարտվել է դшնшկшհшրությшմբ․ կա վիրավոր

Հուլիսի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին են զանգահարել «Երևանի» բժշկական կենտրոնից և հայտնել, որ շտապօգնության 15 խումբը կանչով մեկնել է Կոմիտասի պողոտայի Րաֆֆու անվան դպրոցի մոտ և բուժօգնության տեղափոխել մի տղամարդու՝ ոտքից դանակահարված վիճակում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնած ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 16։00-ի սահմաններում, Երևանի բնակիչ 37-ամյա Առաքել Ա․-ն Կոմիտասի պողոտայի 55 հասցեի մոտ վիճաբանել է Երևանի բնակի 34-ամյա Դավիթ Ս․-ի, ոմն Արամի ու ոմն Մկրտիչի հետ, այնուհետև գնացել են Կոմիտաս 57 հասցե, որտեղ Դավիթ Ս․-ն մեկ անգամ հարվածել է Առաքել Ա․-ին, ապա նույն օրը՝ ժամը 18։00-ի սահմաններում, Առաքել Ա․-ին է զանգահարել իր ընկեր Արթուր Խ․-ն, որպեսզի միասին գնան Գրիբոյեդովի փողոցի 4 հասցե՝ կատարվածի մասին զրուցելու համար, որի ժամանակ Դավիթ Ս․-ի ընկեր 32-ամյա Վարդան Բ․-ն սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Առաքել Ա․-ի ձախ ոտքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։