ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի ծառայողները պարզել են դեկտեմբերի 17-ին Էրեբունի փողոցի 17 հասցեում անհայտ անձանց կողմից 22-ամյա Մանուկ Մ․-ին և 23-ամյա Արամ Մ․-ին սուր կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածք հասցնելու դեպքի մանրամասները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 18-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով ստացված տեղեկությունները, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզել են, որ դեկտեմբերի 17-ին՝ ժամը 23։50-ին, էրեբունի փողոցի 17 հասցեի մոտ Մանուկ Մ․-ն և Արամ Մ․-ն վիճաբանել են Երևանի բնակիչներ 15-ամյա Մարկ Դ․-ի, 15-ամյա Ալեք Դ․-ի, 15-ամյա Արթուր Բ․-ի և 19-ամյա Արսեն Փ․-ի հետ, որի ժամանակ Ալեք Դ․-ն իր մոտ եղած դանակով հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել Մանուկ Մ․-ին, իսկ Մարկ Դ․-ն իր մոտ գտնվող մարմնական վնասվածք պատճառելու համար նախատեսված առարկայով մարմնական վնասվածք է պատճառել Արամ Մ․-ին:
Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչականա վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են միջոցառումներ՝ նշված անձանց և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։