Արշակ սրբազանին վերագրվող տարածված տեսագրությունների վերաբերյալ ներկայացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը` տեղեկության գաղտնի հավաքման համար նախատեսված տեխնիկական հատուկ միջոց օգտագործելով), հայտնել են ՔԿ–ից։
Հիշեցնենք, որ օրերս համացանցում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի անձնական կյանքին առնչվող, ենթադրաբար գաղտնի նկարահանումով արված տեսանյութեր էին հրապարակվել:




