Search
Close this search box.

Արշակ Կարապետյանը հարցազրույց է տվել «Ալ-Ջազիրա» միջազգային հեռուստաընկերությանը

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը 2024 թվականի
օգոստոսի 3-ին հարցազրույց է տվել «Ալ-Ջազիրա» միջազգային հեռուստաընկերության թղթակից Ֆահիմ Ալ-Սուրանիին։
Զրույցը նվիրված է եղել Հայաստանի ներքաղաքական իրավիճակին: Ուշագրավ են Արշակ Կարապետյանի պատասխանները Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության և խաղաղության պահպանման, ինչպես նաև Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-Արևմտյան երկրներ փոխհարաբերությունների ասպեկտների վերաբերյալ հարցերին:
Հարցազրույցում «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդը հանգամանալից անդրադարձել է իր ստեղծած նոր քաղաքական ուժի ծրագրային դրույթներին և անելիքներին: «Ռուսաստանը Հայաստանի գլխավոր ռազմավարական դաշնակիցն է»: «Ես բարի նախանձով եմ նայում, թե ինչպես է պաղեստինցի ժողովուրդը պայքարում իր երկրի համար։ Պաղեստինը վաստակել է անկախության իրավունքը», — ընդգծել է նա։

Ամբողջական ելույթը տե՛ս հղումով. https://www.aljazeera.net/politics/2024/8/3/%D9%88%D8%B2%D9%8A%D8%B1-%D8%A7%D9%84%D8%AF%D9%81%D8%A7%D8%B9-%D8%A7%D9%84%D8%A3%D8%B1%D9%85%D9%8A%D9%86%D9%8A-%D8%A7%D9%84%D8%B3%D8%A7%D8%A8%D9%82-%D9%84%D9%84%D8%AC%D8%B2%D9%8A%D8%B1%D8%A9

«Համահայկական ճակատ» շարժման մամուլի ծառայություն
www.aljazeera.net