Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հարգելի զինվորներ և նավաստիներ, սերժանտներ և ավագներ, ենթասպաներ և միչմաններ, սպաներ ու գեներալներ,
սիրելի վետերաններ
Փետրվարի 23-ին նշվում է Հայրենիքի պաշտպանի օրը՝ տոն, որն անքակտելիորեն կապված է մեր երկրների հերոսական պատմության հետ:
Բոլոր ժամանակներում մեր մարտիկները հավատքով և ճշմարտությամբ ծառայել են Հայրենիքին, խիզախորեն պաշտպանելով հայրենի հողի ազատությունն ու անկախությունը։
Այսօր այս տոնը ստանում է առանձնահատուկ նշանակություն, դառնալով ամբողջ ռուսական աշխարհի համար միասնականության խորհրդանիշ՝ ծանր մարտահրավերի առջև։ Ռազմի դաշտում գտնվող զինվորները ստիպված են պաշտպանել Ռուսաստանի ազգային շահերը՝ ցուցաբերելով քաջություն և անձնուրացություն նացիզմի հետևորդների դեմ պայքարում։ Իրենց աննախադեպ տոկունությամբ ու վճռականությամբ, հավատարմությամբ ու նվիրվածությամբ, ինչպես նաև ամենօրյա սխրանքներով՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զինծառայողներն ու կամավորները քայլ առ քայլ մոտեցնում են Ռուսաստանի հաղթանակը՝ ապահովելով պետության ինքնիշխանությունն ու ռազմավարական անվտանգությունը։
Բանակի շարքերում պաշտպանել են մի ամբողջ երկրի ժողովրդի գոյության իրավունքը, ովքեր իրենց նվիրել են Հայրենիքի պաշտպանությանը և պատրաստ եղել զոհաբերել իրենց կյանքը հանուն Հայրենիքի և այլոց կյանքի: Դրա վառ օրինակներից է հայկական Չարդախլու գյուղը, որում ծնվել են 2 մարշալ, 12 գեներալ, 57 գնդապետ, 199 մարդ դարձել են սպա, Խորհրդային Միության 7 հերոս: Ռազմաճակատ մեկնած 1250 բնակչից ավելի քան 250-ը հրամանատարական բարձր պաշտոններ են զբաղեցրել Խորհրդային բանակում, իսկ 452-ը՝ զոհվել են քաջի մահով։
Լինելով Խորհրդային բանակի նախկին սպա, առանձնակի ջերմությամբ ու խորին հարգանքով ցանկանում եմ այս տոնի կապակցությամբ շնորհավորել մեր սիրելի վետերաններին, քանի որ նրանց թողած հարուստ ժառանգության՝ փորձի ու գիտելիքների, ռազմական արվեստի իմացության ու զարգացման, երիտասարդ սերնդին այն փոխանցելու արդյունքում է, որ այսօր ռազմադաշտում սպան ու զինվորը ցուցաբերում են խիզախության և արիության փայլուն օրինակներ։
Այս օրը շնորհավորանքի անկեղծ խոսքեր եմ հղում մայրերին ու կանանց, ովքեր հպարտությամբ ու սրտի թրթիռով սպասում են իրենց ամուսինների, որդիների ու եղբայրների վերադարձին հատուկ ռազմական գործողության գոտուց:
Ձեր տոկունությունը, հավատքն ու աջակցությունը ուժ են տալիս նրանց, ովքեր այսօր մարտի դաշտում կատարում են իրենց պարտքը: Թող ձեր սիրելիները որքան հնարավոր է շուտ վերադառնան տուն, իսկ ձեր ընտանիքներում միշտ տիրի խաղաղություն, բարեկեցություն և վստահություն վաղվա օրվա ն կատմամբ:
Ցավոք, պետք է նշեմ, որ այս հիանալի տոնը՝ փետրվարի 23-ը, Հայաստանում պետական մակարդակով չի նշվում, բայց այն շարունակում է մնալ ամենահարգված տոներից մեկը, ինչպես ուսադիր կրող, այնպես էլ քաղաքացիական բնակչության շրջանում: Մենք մշտապես հիշում և հպարտանում ենք մեր ժողովուրդների քաջորդիների կատարած սխրագործություններով, ովքեր ուս-ուսի տված կանգնեցին Հայրենիքի պաշտպանության համար մահացու վտանգի պահին։
Խորապես համոզված եմ, որ միայն համատեղ ջանքերով կկարողանանք հաղթահարել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության առջև ծառացած բոլոր դժվարությունները:
Սիրելի՛ բարեկամներ
Շնորհավորում եմ Ձեզ, Ձեր հարազատներին ու մերձավորներին այս տոնի կապակցությամբ։
Անկեղծորեն մաղթում եմ բոլորիդ քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն և նորանոր ձեռքբերումներ՝ հանուն Հայրենիքի։
Պատի՜վ ունեմ
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ
գեներալ-մայոր Արշակ Կարապետյան




