Արսենի սիրտը ստենտավորված է, նրա մայրը՝ տարեց կին, մի որդի կորցրել է, թոռը դեռ անհետ կորած է, իսկ մյուս որդին՝ բանտում. պատկերացնո՞ւմ եք այդ մոր ցավը

Նաիրա Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Այսօր կալանավորել են Արսենին — զոհվածի եղբորը, անհետ կորած զինվորի հորեղբորը։
Այն մարդուն, ով հինգ տարի շարունակ՝ , ցավի ու անտարբերության միջով, քայլեց բոլոր մայրերի կողքով՝ որոնելով մեր անհետ կորած տղաներին։
Այն մարդուն, որ երբ պաշտոնյաները նստած էին իրենց փափուկ աթոռներին, ինքն ու իր նման շատ ծնողներ էին մասնակցում որոնումներին՝ ԱԻՆ-ի ու Կարմիր խաչի աշխատակիցների հետ։
ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ԵՔ ԻՆՉ ԵՆ ԶԳԱՑԵԼ ԻՆՉԻ ՄԻՋՈՎ ԵՆ ԱՆՑԵԼ
Պատկերացնո՞ւմ եք այդ ցավը…
Երբ եղբոր մարմինը գտել է առանց գլխի, իսկ գլուխը՝ մեկ այլ օր։
Երբ ինքն է տարել եղբոր գլուխը Ստեփանակերտից Երևան՝ սեփական մեքենայով։
ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ԵՔ ԹԵ Ի ԶՈՐՈՒ ՉԵՔ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ ԻՆՉ ՑԱՎ Է ԵՂԵԼ ԻՐ ՀԱՄԱՐ:
Երբ նրա եղբոր որդին՝ սահմանափակումներով զորակոչված զինվոր, մեկ ամսվա ծառայող էր
և անգամ երդումը չէր հասցրել տալ։
Բայց պատերազմը սկսվեց, ու նրան տարան առաջնագիծ…
Արդեն հինգ տարի է՝ նա դեռ անհետ կորած է։
Եվ ոչ ոք՝ ոչ մի պաշտոնյա,
չի համարձակվել ասել՝ ինչ եղավ այդ տղաներից յուրաքանչյուրի հետ։
Արսենը դարձավ մեր բոլորի խիղճը։
Նա չլռեց, երբ մյուսներին ստիպում էին լռել։
Նրա համար կողմ չկար, կուսակցություն չկար —
նրա միակ կողմը Հայն էր և Հայրենիքը անհետ կորած տղաների ճակատագիրը
Բայց այսօր նրան կալանավորեցին։
Որովհետև նրա ձայնը խանգարում էր նրանց «հանգստությանը»։
Նրան նմաններն են կալանավորվել՝ որոնք չհամակերպվեցին էս իրականությանը անընդհատ արդարության պահանջով ձայն բարձրացրին չլռեցին

Գարիկ Գալեյանը՝ մի շիշ ջրի համար,

Արա Ռոստոմյանը՝ Սրբազանի կողքին լինելու համար,

իսկ Արսենը՝ իր խղճի և խոսքի համար։

Արսենի սիրտը ստենտավորված է,
նրա մայրը՝ տարեց կին,
մի որդի կորցրել է,
թոռը դեռ անհետ կորած է,
իսկ մյուս որդին՝ բանտում։
Պատկերացնո՞ւմ եք այդ մոր ցավը,
որ ապրում է առանց որդու, սպասում է թոռանը
և հիմա կորցնում է մյուս որդուն էլ…
Բայց հարց ունեմ.
Ո՞ւր եք դուք՝ ընդդիմադիրներ։
Ո՞ւր եք դուք, ովքեր ամեն բարձրից խոսում եք հայրենասիրությունից ու արդարությունից։
Չէ՞ որ այս տղաները ոչ մի կուսակցության համար չգնացին պատերազմ։
Նրանք գնացին հանուն բոլորիս,
հանուն այս հողի,
հանուն խաղաղության, որով այսօր քայլում եք դուք։
Ինչո՞ւ եք լռում։
Չէ՞ որ լռությամբ դուք էլ եք դառնում այս անարդարության մասնակիցը։
Այս ցավը միայն Արսենի ընտանիքի ցավը չէ։
Սա մի ամբողջ ժողովրդի ցավն է։
Մի ժողովրդի, որ դեռ սպասում է իր տղաներին։
Մի ժողովրդի, որ իրավունք չունի լռելու։
Եկե՛ք վերջապես զգանք միմյանց ցավը,
ձայն բարձրացնենք հանուն արդարության,
հանուն մեր հերոսների,
հանուն մեր խիղճը չկորցնելու։

Ոտքի ելնենք հանուն արդարության, հանուն Հայրենիքի, հանուն Մարդու։
Ազատություն Արսենին։
Ազատություն Գարիկին, Արային։
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։