«Արսեն Թորոսյանը փոխանակ պատասխանատվության ենթարկվի, նախարարի պաշտոն ստացավ»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արսեն Թորոսյանը փոխանակ պատասխանատվության ենթարկվի, նախարարի պաշտոն է ստացել։
Նիկոլ Փաշինյանն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանին: Փաշինյանը նշել է, որ Արսեն Թորոսյանը քաղաքական թիմի արդեն ամենափորձառու ներկայացուցիչներից է և համոզմունք հայտնել, որ աշխատանքի և սոցիալական ոլորտում բարեփոխումների ընթացքը կշարունակվի, հավելելով․ «Իհարկե, համոզված եմ, որ պարոն Թորոսյանը նոր գաղափարներ և նոր էներգիա կհաղորդի նախարարության աշխատանքներին, որովհետև աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտը շատ կարևոր է»: Արսեն Թորոսյանը նույնիսկ Է ՔՊ կուսակցության մեջ հեղինակություն չունի, ո՞ւր մնաց՝ հանրության մեջ։ Նա պետք է իրավական պատասխանատվության ենթարկվեր կորոնովիրւսի համավարակի ժամանակ հազարավոր մահերի, պետական բյուջեի մեծ գումարները մսխելու համար։ Սակայն Նիկոլ Փաշինյանին պետք են ոչ թե ազնիվ ղեկավարներ, ոչ թե գործից հասկացողներ, այլ՝ իրեն նվիրված ՔՊ-ականներ։
Այժմ սոցիալական ոլորտում իշխանության «բարեփոխումների» մասին․ խստացվել են հաշմանդամության կարգ, ավելի ճիշտ՝ անձի անգործունակության միավորներ ստանալու կարգը, տարբեր ձևերով կրճատել են ընտանեկան նպաստ ստացող ընտանիքների թիվը, եռամսյակը չնչին գումար՝ 20 հազար դրամ օգնություն ստացող ընտանիքների առավելագույն թիվ՝ լիմիտ են սահմանել, համայնքապետարաններին արգելել են համայնքների բյուջեներից կարիքավորներին դրամական օգնություն ցույց տալ, պետական բյուջեի փողերը, որպես կարիքավորներին աջակցություն, հատկացնում են մարզպետարանների համապատասխան հանձնաժողովների միջոցով, որոնք են որոշում՝ ում դրամական օգնություն տալ, ում՝ մերժել»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։