ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը մի քանի օր է, ինչ ֆեյսբուքյան իր էջում փորձում է հիմնավորել, թե որքան «ճիշտ» ու «հիմնավոր է» տրանսպորտի թանկացումը. Նա իր հեթրական գրառման մեջ նշում է.
«ChatGPT-ին հարցրել եմ հետևյալը.
«Եթե ես ամեն աշխատանքային օր միջինում 2-3 անգամ տրանսպորտ եմ նստում, շատ հազվադեպ էլ 3-4 անգամ, իսկ ոչ աշխատանքային օրերին երբեմն 1-2 անգամ եմ տրանսպորտ նստում, ապա ո՞ր փաթեթն է ամենամատչելին ինձ համար և ինչքա՞ն կկազմի յուրաքանչյուր ուղևորության գինը այդ դեպքում։»
✅ Ամբողջական պատասխանը դնում եմ մեկնաբանության մեջ, բայց ChatGPT կարճ եզրակացությունը հետևալն է։
❇️ Եթե երկարաժամկետ օգտագործում եք հանրային տրանսպորտ, ապա ամենամատչելի տարբերակը 365 օր՝ 90000 դրամ փաթեթն է (1 ուղևորությունը՝ 121 դրամ):
❇️ Եթե երկարաժամկետ չեք պլանավորում, 90 օր՝ 24000 դրամ փաթեթն է լավ ընտրություն (1 ուղևորությունը՝ 129 դրամ):
❇️ 30 օր՝ 9000 դրամ տարբերակն էլ շատ հարմար է կարճաժամկետ օգտագործման համար (1 ուղևորությունը՝ 145 դրամ)»,-գրել թ Թորոսյանը;
Ի դեպ, Արսեն Թորոսյանի այս գրառման տակ ևս բազմաթիվ օգտատերեր իրենց դժգոհությունն են հայտնում հասարական տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ;