Արսեն Ղուկասյանը միայն սրտի մասով ունի 9 ծանր հիվանդություն. ահազանգում է փաստաբանը

44-օրյա պատերազմում զոհված Արման Ղուկասյանի եղբայր, անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայր Արսեն Ղուկասյանը, ով կալանավորված է, առողջական լուրջ խնդիրներ ունի։

Ղուկասյանի փաստաբան Տաթևիկ Սողոյանն ահազանգում է՝ իր պաշտպանյալը միայն սրտի մասով ունի 9 ծանր հիվանդություն։

«Սրտաբանի հետ խորհրդակցության արդյունքում արձանագրեցինք, որ Արսեն Ղուկասյանը միայն սրտի մասով ունի 9 ծանր հիվանդություն, որոնք կառավարության N 825-Ն որոշմամբ թվարկված են որպես կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններ։

Այլևս ճշմարտություն է, որ մեր երկրում խափանման միջոց նախատեսված կալանքը որպես պատիժ է կիրառվում իշխանությունների հանդեպ բողոք ունեցող ցանկացած մարդու հանդեպ ու սա անկախ նրանից՝ զոհվածի, թե անհետ կորած մարդու հարազատ ես, թե ծանր հիվանդություն ունես։

Մարդասպաններն ու գողերը կարող են ազատության մեջ մնալ, արդարացի բողոք ունեցողները պիտի կալանավորվեն»,- գրել է փաստաբանը։

Հիշեցնենք՝  Արսեն Ղուկասյանին կալանավորել են Պաշտպանության նախարարության շենքի մոտ «խուլիգանության» համար. նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը):

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։