44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայր Արսեն Ղուկասյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխվեց։
«Ուսումնասիրելով և հաշվի առնելով գործի նյութերը, ղեկավարվելով Քրեական օրենսգրքի 115-րդ 116-րդ, 270-րդ հոդվածներով՝ դատարանը որոշում է մեղադրյալ Արսեն Ղուկասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխել և վերջինիս նկատմամբ կիրառել այլընտրանքային խափանման միջոցների համակցություն, այն է՝ տնային կալանք, գրավ 1 միլիոն դրամի չափով և բացակայելու արգելք»,- նշեց դատավոր Հարություն Մանուկյանը։
 
								



