«Արսեն Ղուկասյանի նկատմամբ ճնշումները շարունակվում են բանտում». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արսեն Ղուկասյանը, ով 44-օրյա պատերազմին կրկնակի հարված էր ստացել` եղբայրը զոհվեց, եղբոր որդին անհետ կորած է, ոչ միայն կալանավորվել է, այլ նրա նկատմամբ ճնշումները շարունակվում են բանտում:
Այս ճնշումն առաջին հերթին արտահայտվում է նրանով, որ նրան անազատության մեջ պահում են բազմաթիվ հիվանդությունների պայմաններում, ինչը, ըստ էության, կարելի է դիտարկել որպես խոշտանգում:
Երկրորդ, նրան այցելելու հնարավորությունը խիստ սահմանափակ է և, օրինակ, պատգամավորները տեսակցելու ու նրա հետ կապված խնդիրներին ծանոթանալու հնարավորություն չունեն:
5 տարի մարդկանց «ֆռցրել» են, իրենց հարազատների հետ կապված որևէ տեղեկատվություն չեն տվել, քննիչ հանձնաժողովի զեկույցն այդպես էլ չեն հանրայնացրել, քննչականը «դեռ աշխատում է», իսկ մարդկանց պարզապես խելագարության են հասցրել:
Ու քննիչների, դատախազների, դատավորների, քաղաքական պատասխանատուների բանտում հայտնվելու փոխարեն այնտեղ են հայտնվում արդարություն փնտրող քաղաքացիները»:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։