Search
Close this search box.

Առուշանյանը կարող է խանգարել Սյունիքով՝ թուրք-ադրբեջանական տանդեմին միջանցք տրամադրելու իշխանությունների պլաններին. Newday.am

Newday.am-ը գրում է. Գորիսի քաղաքապետի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները մտահոգություններ են առաջացնում Սյունիքում հնարավոր նոր զիջումների վերաբերյալ։ Հակասահմանադրական ճանապարհով փորձում են դադարեցնել Առուշ Առուշանյանի պաշտոնավարումը, քանի Առուշանյանը կարող է ակտիվ պայքար նախաձեռնել Սյունիքում նոր զիջումներ թույլ չտալու համար։ Ընտրված քաղաքապետին իշխանությունը փորձում է դատական անհնարինություն պարունակող վճիռներով հեռացնել, սակայն Առուշանյանը Գորիսում վայելում է քաղաքի բնակիչների հարգանքը՝բազմաթիվ աշխատանքներ է իրականացրել Գորիսի բարեկարգման համար։ Առուշանյանն անձամբ մասնակցել է 2020թ․-ի 44-օրյա պատերազմին՝ապագայում նույնպես սահմանների անվտանգության համար աշխատանքներ է իրականացրել։ Արցախի հայաթափումից հետո մեծ թվով արցախցիներ ապաստան գտան Գորիսում և Առուշանյանը նաև արցախցիների խնդիրներն է պահել ուշադրության կենտրոնում։ Գործող իշխանությունների ձեռքում ՀՀ դատական համակարգը դարձել է ընդդիմադիրներին, հասարակության շրջանում դրական համբավ ունեցող մարդկանց լռեցնելու կամ Փաշինյանի դեմ հանդես եկող ուժերին քաղաքականությունից հեռացնելու «ինստիտուտ»։ Եթե Առուշանյանը շատ այլ քաղաքապետերի նման գնար Փաշինյանի հետ համագործակցության, դատարանն երբեք նմանատիպ որոշում չէր կայացնի՝Փաշինյանի և ՔՊ-ի հետ սերտ կապեր ունեցող կամ այդ թիմի անդամ հանդիսացող քաղաքապետերն ու պաշտոնյաները՝քաղաքական առումով անձեռնմխելի են։ Գործող իշխանությունները մեդիաարշավ էին սկսել Առուշանյանի դեմ։ Իշխանամերձ ԶԼՄ-ները մեծ աղմուկ էին հանել Առուշանյանի վարած թանկարժեք մեքենայի և գոլդ պետհամարանիշների պատճառով՝ անտեսելով փաստը, որ Առուշանյանների ընտանիքը կարողությունը կուտակել է մինչև Առուշանյանի քաղաքապետ դառնալը՝ տարիների քրտանջան աշխատանքի շնորհիվ։ Իսկ ՔՊ-ականները, ովքեր մինչև 2018թ․-ը ապառիկով էին ապրում, այժմ դոլարային միլիոնատերեր են դարձել, սակայն դրա մասին իշխանական քարոզչամեքենան իհարկե լռում է։ Առուշանյանը պայքարում է Գորիսի բարեկեցության համար՝իր ելույթներում կարևորում է Սյունիքի դերը հայոց պետականության ամրապնդման հարցում՝հայ-իրանական կապերը խթանող միջոցառումներ է իրականացնում, իսկ դա հավանաբար հակասում է ՔՊ-ականների արտաքին քաղաքական ուղենիշներին և Սյունիքով՝թուրք-ադրբեջանական տանդեմին միջանցք տրամադրելու պլաններին։ Առուշանյանը խանգարում է գործող իշխանություններին՝Սյունիքը մաս-մաս հանձնելու գործին և նրան փորձում են Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի որոշմամբ հեռացնել։ Իշխանությունները իրենց ոճի մեջ են, անհասկանալի է հորթի հրճվանքի մեջ գտնվող որոշ ընդդիմադիրների վարքագիծը, եթե Առուշանյանը ինքնուրույն գործոն է ու չի ձուլվում իրենց հետ, ապա իրենց թույլ են տալիս զրպարտել ու դա անում են այնպիսի մարդիկ, որոնք հայրենիքի համար որևէ արժեքավոր բան չեն արել։

Հիշեցնենք, որ ըստ Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի դատական ակտի, Առուշանյանի նկատմամբ որպես պատիժ է կիրառվել տուգանքը, և որոշվել է 5 տարի ժամկետով սահմանափակել ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքը։ Պրոբացիայի ծառայության գրությունն էր ուղարկել Գորիսի ավագնաուն, հարցը քննարկվել էր և ավագանու կոողմից արձանագրվել է, որ պատժատեսակը որպես հիմք նախատեսված չէ ՏԻՄ օրենքով ընտրված քաղաքապետին պաշտոնանկ անելու համար։