Իհարկե, շատ ցավալի դեպք է, և ես հույս ունեմ, որ քրեական գործի շրջանակներում մանրամասն կբացահայտվի, թե որոնք են եղել պատճառները, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով օրեր առաջ «Արթկոսմեդ»-ում գրանցված պացիենտի մահվան դեպքին՝ ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Լիցենզավորման ոլորտում մենք գնում ենք խստացման պայմանների։ Առաջիկայում կընդունվի կառավարության նախագծերի մի ամբողջ փաթեթ, որտեղ նաև այս գործունեության տեսակների համար լիցենզավորումը շատ ավելի բարձր նիշով է սահմանված լինելու։ Տեսչական մարմիններն են իրականացնելու վերահսկողությունը և այս պահին էլ տեսչական մարմինն այնտեղ որոշակի ստուգումներ է իրականացնում։ Դրանց արդյունքում, եթե հայտնաբերվի լիցենզիոն պայմանների որևէ խախտում, ապա տեսչական մարմինը կդիմի մեզ, և մենք կկասեցնենք կամ կդադարեցնենք լիցենզիան»,-ընդգծեց նախարարը։
Դիտարկմանը՝ մարդ պետք է մահանա, հետո՞ միայն նախարարությունը լծակների կիրառի՝ Ավանեսյանը պատասխանեց.
«Տեսեք, կազմակերպոսւթյունն ունի լիցենզիա։ Լիցենզիայի պայմաններին հետևելու հանգամանքը տեսչական մարմինները դեռ պետք է պարզեն։ Մենք հետևողական ենք լինելու, որպեսզի բոլոր հանգամանքները պարզվեն՝ ինչի՞ հետևանքով է մահը վրա հասել, արդո՞ք տեղի է ունեցել բժշկանան սխալ»։