Search
Close this search box.

«Առնվազն 80 հայ գերիներ ենթшրկվել են բռնի անհետшցման». Սիրանուշ Սահակյան

«Մեր ունեցած տեղեկություններով առնվազն 80 գերիներ ենթարկվել են բռնի անհետացման»,- «Միասին» շարժման հրավիրած քննարկման ժամանակ ասաց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը՝ նշելով նրանց ազատ արձակման հնարավոր միջոցները. «Պատասխանատու երկիրը անգամ չի ընդունում նրանց Ադրբեջանում գտնվելու հանգամանքը: Այստեղ մենք կրկնակի բարդության խնդրի հետ ենք բախվում. նախ՝ պետք է ապացուցենք, որ այս պահին էլ նրանք ողջ գտնվում են Ադրեջանում, հասնենք Ադրբեջանի կողմից նրանց գերևարման հանգամանքների հաստատման, որից հետո տարվի աշխատանք ազատ արձակման ուղղությամբ: Իրավական տեսանկյունից այս խումբը փոխել է իր իրավական ռեժիմը և գերևարվածներից վեր են ածվել բռնի անհետացած անձանց: Այսինքն, պետությունը կարճաժամկետ նրանց ազատությունից զրկելուց հետո կատարել է այնպիսի գործողություններ, որոնցով այս խմբին իրավական պաշտպանվածությունից դուրս է հանել: Թե ինչ է կատարվել այս անձանց հետ, մենք չենք կարող ասել: Կարող է նրանք այս պահին էլ գաղտնի վայրերում գտնվում են անազատության մեջ, բայց մենք չենք բացառում, որ նրանք կյանքից զրկված են և օբյեկտիվ գործոնների ուժով պետությունը չի հաստատում նրանց գերևարման հանգամանքը: Ինտենսիվ աշխատանք պետք է կատարվի այն կառույցների հետ, որոնք կարող են քննություն իրականացնել և քննությունը միտված լինի նշված անձանց ճակատագրերի որոնման բացահայտմանը: Պետությունը պարտավոր է հետաքննել և ճշմաարտությունը հայտնել ընտանիքներին»: