Առնվազն 1 տուգանք դուրս է գրվել․ փոխքաղաքապետը՝ տրանսպորտում կարգի պահպանության մասին

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն անդրադարձել է տրանսպորտում հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից իրականացված ստուգումներին։ Նա նշել է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում ստուգումներ են արվել ավտոբուսներում․

«Քանի որ սկզբնական շրջանում որոշակի ծրագրային թերություններ են ի հայտ եկել, տուգանքներ ու տույժեր չեն գրվել։ Բայց ինձ զեկուցել են, որ առնվազն 1 տուգանք դուրս է գրվել»,- ասել է նա՝ հավելելով, որ մինչ այդ ի հայտ եկած խնդիրները լուծվել են, և ոչ մի խոչընդոտ չկա։

«Եթե վստահ ենք, որ տեխնիկական խնդիր այլևս չունենք, պետք է համապատասխան վարչարարություն կիրառենք»,- հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։