«Առնչություն չունի իրականության հետ». Իվետա Տոնոյանը հերքում է

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը գրել է.

«Ի պատասխան լրագրող Վահե Մակարյանի՝ Գագիկ Ծառուկյանն ու Միհրան Պողոսյանը չեն կարողացել «իտոգի» գալ վերնագրով հրապարակման տեղեկացնում եմ, որ տվյալ նյութը որևէ առնչություն չունի իրականության հետ։ Սա այն եզակի դեպքերից է, որ ամբողջական նյութում որևէ ճշմարտացի կամ իրականությանը համապատասխանող տեղեկատվություն չկա։ Անկեղծորեն զարմանալի է, պրոֆեսիոնալի համարում ունեցող Վահե Մակարյանը փորձել է խիստ հավաստի ու աներկբա ճշմարտության տեղ սղղացնել ուղղակի շարքային մի բամբասանք։ Կրկնակի ցավալի է, որ վերջինս անգամ նվազագույն փորձ չի կատարել այդ «տեղեկատվությունը» ճշտելու ուղղությամբ, ինչի հնարավորութունը մշտապես ունեցել է և ուներ նաև այս դեպքում։

Վստահեցնում եմ լրատվամիջոցների իմ բոլոր գործընկերներին, որ միշտ պատրաստ եմ տրամադրել սպառիչ և ճշգրիտ տեղեկատվություն, որպեսզի հետագայում խուսափենք նման որակի հրապարակումներից»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։