Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում. Խաղաղ Դոնի փողոցի ավտոշուկայի հարևանությամբ կայանված ավտոմեքենայում հայտնաբերվել է հրազենային վնասվածքով տղամարդու մարմին

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Խաղաղ Դոնի փողոցում՝ ավտոշուկայի հարևանությամբ կայանված ավտոմեքենայում դի կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է. «Opel» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է քաղաքացու դի՝ հրազենային վնասվածքով:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և մահացածի ինքնությունը:

Տեղի ունեցածը ինքնասպանություն է, սպանություն թե դժբախտ պատահար, պարզվում է:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։