Այսօր՝ մարտի 23-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2 քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ տեղում բժիշկները հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում։Մինչ Սպիտակի բժիշկները պայքարում էին վիրավորների կայքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ վիրավորներից մեկը Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վարուժան Մ.-ն է, ով հիվանդանոց է բերվել «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, գտնվելիս է եղել ծանր վիճակում, իսկ մյուսը Լոռու մարզի բնակիչ 31-ամյա Գագիկ Մ.-ն է, ով հիվանդանոց է բերվել «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ։
Սպիտակի բժիշկների օպերատիվ բուժօգնության շնորհիվ հնարավոր է եղել 2-ի կյանք էլ փրկել, սակայն մի քանի օր նրանք պետք է մնա բժիշկների հսկողության տակ։Այս պահին Լոռու մարզի քրեական ոստիկանները, Սպիտակի համայնքային ոստիկաններն ու Լոռու մարզի գումարտակի պարեկները պարզում են դեպքի հանգամանքները, ինչպես նաև որտեղ և ինչ պայմաններում են նշված անձինք վնասվածքները ստացել և արդյոք 2-ը կապ ունեն նույն դեպքի հետ, թե առանձին դեպքեր են, ինչպես նաև օպերատիվ ճանապարհներով փորձում են պարզել հանցագործության վայրը։Դեպքի մասին ոստիկանության Սպիտակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին, որտեղից հիվանդանոց է ժամանել քննչական խումբը՝ վարչության պետ Սահակ Մկրտչյանի, վարչության պետի տեղակալ Դավիթ Ղազախեցյանի, Սպիտակ քննչական բաժնի պետ Արթուր Մնոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։