Առճակատման նոր փուլ է Փաշինյանը հայտարարել․ Известия

Հայաստանում իշխանության և Եկեղեցու միջև առճակատման նոր փուլ է։ Վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ շուտով կհասնի Գարեգին Բ կաթողիկոսի պաշտոնանկությանը: Տեղական լրատվամիջոցները նաև հաղորդել են, որ իշխող կուսակցությունը կողմնորոշվել է նոր հոգևոր առաջնորդի ընտրության հարցում՝ տվյալ անձը քահանա Արամ Ասատրյանն է․ գրում է ռուսական Известия-ն։
Ըստ աղբյուրի՝ կաթողիկոսն ինքը բավական ակտիվ է: Օգոստոսի վերջին նա հանդիպել է միլիարդատեր և բարերար Սամվել Կարապետյանի հիմնադրած «Մեր ձևով» նոր ընդդիմադիր շարժման առաջնորդների հետ: Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվել է, որ Գարեգին Բ-ն օրհնել է իր զրուցակիցներին և գործարարի բանտարկությունն անվանել անօրինական։
Ավելին, սեպտեմբերի կեսին Հայ առաքելական եկեղեցու առաջնորդը Վատիկանում հանդիպել է Հռոմի պապ Լևոն 14-ի հետ: Էջմիածնի տարածած հայտարարության համաձայն՝ Գարեգին Բ-ն մատնանշել է Ղարաբաղում հայկական հոգևոր ժառանգության ոչնչացման սպառնալիքը, Ադրբեջանում հայ բանտարկյալներին և գերիներին ազատ արձակելու անհրաժեշտությունը և խոսել Ղարաբաղից փախչել ստիպված հայերի ճակատագրի մասին: Ինչպես նկատում է Известия-ն, սրանք բոլորը չափազանց զգայուն թեմաներ են Հայաստանի իշխանությունների համար, որոնցից նրանք փորձում են խուսափել:

Վերջին շրջանում Հայ եկեղեցին բազմիցս դարձել է բողոքի տրամադրությունների հենասյուն, միևնույն ժամանակ Գարեգին Բ-ն հնարավորություն ունի արտահայտվելու ոչ միայն երկրի ներսում, այլև՝ միջազգային մակարդակով։
«Ավելին, հաջորդ տարի երկրում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ։ Հայ առաքելական եկեղեցին վայելում է բնակչության վստահությունը, և նրա աջակցությունը կարող է մեծացնել այս կամ այն ընդդիմադիր կուսակցության հաղթանակի հնարավորությունները։ Հնարավոր է, որ նման սցենարը կանխելու համար սկսվել է հոգևորականությանը վարկաբեկելու արշավ։ Վերջապես, դավադրության տեսությունները ենթադրում են, որ Ադրբեջանն ու Թուրքիան՝ Անգլիայի աջակցությամբ, ստիպել են Փաշինյանին հարձակվել հայկական ինքնության գլխավոր հենասյան վրա», – գրում է լրատվամիջոցը։
Կովկասի հարցերով փորձագետ Արթուր Աթաևը կարծում է, որ աշխարհիկ և հոգևոր իշխանությունների միջև պայքարը կարևոր է Հայաստանի ապագայի համար։
Նրա խոսքով՝ Փաշինյանը հասկանում է, որ Եկեղեցին իրական ընդդիմությունն է։ Հայ առաքելական եկեղեցին, իր բնույթով, ունի կոշտ հիերարխիա, ճանաչված առաջնորդ և ցանկալի ապագայի հստակ տեսլական։ Վերջնական արդյունքում Փաշինյանը կանգնած է պարզ ընտրության առաջ. կա՛մ նա կջախջախի Հայ առաքելական եկեղեցու ղեկավարությանը և կպահպանի իշխանությունը, կա՛մ Եկեղեցին, ի վերջո, կհեռացնի նրան։
Սակայն փորձագետը հավելում է, որ աշխարհիկ իշխանությունները դժվար թե հաջողության հասնեն հոգևորականության դեմ պայքարում: Աթաևի խոսքով՝ Գարեգին Բ-ն իր հետևում ունի մարդիկ, որոնք պատրաստ են գնալ մինչև վերջ, մինչդեռ Փաշինյանն ունի շատ ավելի քիչ նման մարդիկ։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։