Երևան քաղաքում`
Ապրիլի 10-13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի10-ին սպասվում է քամու ուժգնացում 12-15մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում`
Ապրիլի10-13-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում ձյան և թաց ձյան, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում սպասվում է ամպրոպ։ Ապրիլի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ապրիլի 9-ի ցերեկը, 10-11- ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-24 մ/վ արագությամբ, լեռնային գոտիներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։





