«Առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում հետխորհրդային տարածքին»․ Լավրով

Ռուսաստանն իր արտաքին քաղաքականության մեջ առաջնահերթ ուշադրություն է դարձնում հետխորհրդային տարածքին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ BRICS TV –ին տված հարցազրույցում:

«Մենք յուրաքանչյուր գործընկեր երկրի հետ մշակում ենք կոնկրետ ծրագրեր՝ նախագահների ու վարչապետների համաձայնությունների հիման վրա՝ առևտրա-տնտեսական, ներդրումային ոլորտներում, գիտական համագործակցության, համատեղ գործողություններ միջազգային ասպարեզում, ՄԱԿ-ում և այլ կազմակերպություններում»,- նշել է նա։ «Առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում ԱՊՀ-ին, ԵԱՏՄ-ին, ՀԱՊԿ-ին և ընդհանուր առմամբ հետխորհրդային տարածքին»։

Լավրովի խոսքով՝ նման ամենօրյա աշխատանքը կառուցվում է երկարաժամկետ ծրագրերի հիման վրա և այն փոխադարձ օգուտներ է բերում և ՌԴ-ին, և նրա գործընկերներին:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։